Ա Սերիայի 34-րդ տուրի «Ատալանտա» – «Լեչե» հանդիպումը հետաձգվել է «Լեչեի» ֆիզիոթերապևտ Գրացիանո Ֆիորիտայի անսպասելի մահվան պատճառով, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 47-ամյա մասնագետի մարմինը առավոտյան հայտնաբերվել է Կոկալիոյի հյուրանոցային համարում, որտեղ «Լեչեն» պատրաստվում էր հանդիպմանը։ Դրանից հետո խաղացողներն ու մարզչական կազմը վերադարձել են թիմի բազա, իսկ ակումբը դիմել է խաղը հետաձգելու խնդրանքով։
Գրացիանո Ֆիորիտան «Լեչեում» աշխատել է ավելի քան 20 տարի՝ վայելելով մեծ հարգանք թե՛ ղեկավարության, թե՛ ֆուտբոլիստների շրջանում։ Հանդիպման նոր ամսաթիվը սահմանվել է՝ կիրակի, ապրիլի 27-ին։