«Գո Էհեդ Իգլս» ֆուտբոլային ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Նիդեռլանդների գավաթը:
Մրցաշարի եզրափակիչում թիմը հաղթեց «Ալկմարին»՝ 11 մետրանոց հարվածաշարում (հիմնական ժամանակը՝ 1-1)։
Սա ակումբի առաջին տիտղոսն է 1958/59 մրցաշրջանից հետո (այն ժամանակ հաղթել է Երկրորդ լիգան)։ Այդ ժամանակից ի վեր թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել ավելի քան 60 տարի:
Այսպիսով, ակումբն առաջինը Եվրոպայում նաև նվաճեց Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր։