«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է Իտալիայի Ա Սերիայից տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
Այս մասին հայտնում է Caughtoffside-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ֆրանսիացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են երեք ակումբներ։
Խոսքը Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի», Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։ Դարպասապահը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։