«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գլխավորում է «Ֆեներբահչեն», պատմել է, թե ինչու է որոշել գլխավորել անգլիական թիմը 2004 թվականին և կիսվել է «Չելսիի» տնային մարզադաշտ՝ «Սթեմֆորդ Բրիջ» կատարած իր առաջին այցելությունից ունեցած հիշողություններով:
«Չելսի» տեղափոխվելու պատճառն այն էր, որ հանդիպեցի Ռոման [Աբրամովիչին] և Պիտեր Քենյոնին, և ակումբի նպատակը, նախքան իմ նպատակը դառնալը, հնարավորինս շուտ Պրեմիեր լիգան հաղթելն էր: Եվ իհարկե, դա կարող էր լինել առաջին մրցաշրջանը, և դա պետք է լիներ մոտիվացիան:
Ես այնպիսի զգացում ունեի, որ Ռոմանը ցանկանում է արմատապես փոխել մտածելակերպը։ Հիշում եմ, երբ առաջին անգամ եկա «Սթեմֆորդ Բրիջ» Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ։ Երեքշաբթի օրը ես դուրս եկա եզրափակիչ, իսկ չորեքշաբթի գնացի «Սթեմֆորդ Բրիջ»՝ «Չելսի»-«Մոնակո» հանդիպմանը: Առաջին տղան, որ մոտեցավ ինձ, ասաց. «Մենք քեզ այստեղ չենք ուզում, մենք սիրում ենք Ռանիերիին»: Դա իմ առաջին փորձն էր «Սթեմֆորդ Բրիջում», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։