«Միլանի» դարպասապահ Միկ Մենյանը Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղի ժամանակ բախվել է թիմակից Ալեքս Խիմենեսի հետ։ Բախումից հետո ֆրանսիացի դարպասապահին ստիպված են եղել պատգարակով դուրս բերել խաղադաշտից։
Մենյանը հրապարակել է իր սոցիալական ցանցում հաղորդագրություն՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության և ջերմ խոսքերի համար
«Համառ լինելու լավ բանն այն է, որ դու ուժեղ գլուխ ունես… Ամեն ինչ լավ է, փառք Աստծո։
Շնորհակալություն արձագանքների և հաղորդագրությունների համար։ Ես գնահատում եմ դա»,- ասվում է Մենյանի գրառման մեջ։