«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (ապրիլի 13) դարպասապահ Անդրե Օնանային պահեստայինների նստարանին թողնելու տարբերակը՝ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիոնի» դեմ խաղում նրա երկու սխալներից հետո (2:2): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը մտածում է Ալթայ Բայնդիրին «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում ընդգրկել առաջիկա խաղում։