Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ «Արսենալն» ունի Եվրոպայի չեմպիոնների գավաթը նվաճելու ամենաբարձր շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հնարավորությունը 27,8 տոկոս է։
Երկրորդ տեղում Բարսելոնան է՝ 25,9 տոկոսով, ՊՍԺ-ն 21,9% տոկոսով երրորդն է, իսկ «Ինտերը» 19,8 տոկոսով չորրորդը։
Մյունխենի «Բավարիայի» չեմպիոն դառնալու շանսերը գնահատվում են 3 տոկոս, Մադրիդի «Ռեալինը» 0.9 տոկոս, «Աստոն Վիլայինը» 0.8 տոկոս, Դորտմունդի «Բորուսիայինը»՝ 0 տոկոս։