«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան խստորեն քննադատել է ակումբի համասեփականատեր Սըր Ջիմ Ռեթքլիֆին և գործող տնօրենների խորհրդին՝ պնդելով, որ նրանք ոչ միայն քանդում են ակումբը, այլև չեն հարգում ակումբի մշակույթը։
Ռեթքլիֆի՝ ակումբի 27.7% բաժնեմասի ձեռքբերումից հետո նա մեծ փոփոխություններ է իրականացրել, այդ թվում՝ 450 աշխատակցի կրճատում, տոմսերի գների բարձրացում և երկրպագուների տեղաշարժ հանուն հյուրընկալության գոտիների ընդլայնման։ Այս քայլերը առաջացրել են բուռն դժգոհություն։
«Այս ղեկավարությունը ոչ մեկին չի հարգում։ Եթե հիմա պետք լիներ ընտրել, գուցե Յունայթեդն էլ չընտրեի», — ասել է Կանտոնան։
Նա նաև քննադատել է ակումբի որոշումը՝ դադարեցնել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դերը որպես գլոբալ դեսպան՝ այն անվանելով անհարգալից քայլ։ Բացի այդ, Կանտոնան դեմ է նոր ստադիոնի կառուցմանը՝ ասելով, որ «Օլդ Թրաֆորդը» ակումբի հոգին է։
«Արսենալը» կորցրեց իր հոգին, երբ հեռացավ «Հայբրիից»։ «Լիվերպուլը» չի կարող խաղալ այլ ստադիոնում, «Մանչեսթեր Յունայթեդն» էլ պետք է մնա «Օլդ Թրաֆորդում», — հավելել է Կանտոնան։