«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը հարձակման է ենթարկվել «Օլդ Թրաֆորդում» կիրակի՝ ապրիլի 6-ին կայացած Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբիից հետո (0:0)։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» 20-ամյա երկրպագուն հարձակվել է Գրիլիշի վրա և հարվածել նրա դեմքին։ Նա անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։
Նշվում է, որ Գրիլիշը միջադեպից հետո լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։