Իտալիայի առաջնության «Ատալանտա» — «Լացիո» (0-1) հանդիպման ժամանակ զավեշտալի իրավիճակ է տեղի ունեցել։
Երկրորդ խաղակեսում տանտերերի հարձակվող Ադեմոլա Լուկմանին սխալմամբ են փոխարինել։
«Ատալանտայի» մարզիչ Գասպերինին ցանկանում էր ուժեղացնել հարձակումը՝ Սամարջիչի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էդերսոնին: Նա բրազիլացուն անվանել է «Էդե», իսկ «Ատալանտայի» աշխատակիցը լսել է «Ադե»։
Գասպերինին հասկացավ, որ թյուրիմացություն է եղել միայն այն ժամանակ, երբ տեսավ ցուցատախտակի վրա նշված թվերը։ Նա այլեւս չէր կարող ազդել տեղի ունեցածի վրա, հայտնում է Football Italia-ն։