«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Կևին Դե Բրույնեի հեռանալու մասին: Այսօր՝ ապրիլի 4-ին, հայտնի դարձավ, որ բելգիացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
«Նրա փոխանցումները, նրա գոլերը, նրա տեսլականը հարձակման ժամանակ. այս ամենը շատ դժվար է փոխարինել: Յուրաքանչյուրը կարող է տպավորիչ բաներ անել, բայց դա անել այսքան տարիներ և այսքան հանդիպումների ընթացքում … Ահա թե ինչն է նրան յուրահատուկ դարձնում: Վերջին տասնամյակի նրա խաղը հիանալի էր: Մենք շատ տիտղոսներ նվաճեցինք, և նա ներգրավված էր դրանցից յուրաքանչյուրում:
Կևինը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում. աումբի դռները նրա առջև բաց են ողջ կյանքի ընթացքում, ինչ ուզում է անի: Նա «Մանչեսթեր Սիթիի» ընտանիքի մի մասն է», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։