Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռևս չի կարողանում նոր թիմ գտնել Եվրոպայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ 32-ամյա խաղացողի ծառայությունները առաջարկվել են Մարսելի «Օլիմպիկ»-ին, սակայն ֆրանսիական ակումբի նախագահ Պաբլո Լոնգորիան հրաժարվել է գործարքից։
Բացի այդ, Պոգբային վերադարձին նաև դեմ են արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նախկինում հանդես է եկել կիսապաշտպանը։
Հիշեցնենք, որ Պոլի դոպինգային որակազրկումն ավարտվել է մարտին։ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպանը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։