«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կատակել է այն մասին, որ այս մրցաշրջանի հանդիպումների ժամանակ հաճախ է ձեռքով խաղում։
«Սկզբում բարդ էր, որովհետև իմ հանդեպ ահռելի ուշադրություն կար։ Երկրորդ խաղում ինքնագոլի հեղինակ դարձա։ Այդ ժամանակ ճնշումը մեծացավ, բայց գիտեի, որ մարզումների ժամանակ ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Խաղերի ժամանակ ես դեռ ադապտացվում էի։ Սկզբում դժվար էր, բայց քայլ առ քայլ ես ավելի լավը դարձա։
Ընդհանրապես, ես ուշ եկա «Յուվենտուս», որովհետև նրանց ու «Այաքսի» միջև խնդիրներ կային։ Ես գնացի Ասիա ու ոչ մի անգամ չմարզվեցի։ Երկու օր անց ստիպված էի խաղալ «Տոտենհեմի» դեմ ու խաղից 20 րոպե անց չէի կարողանում շնչել։
Հիշում եմ, որ տղաների հետ գնացինք լոգանք ընդունելու, ասում էին, որ գնդակի՝ ձեռքիս դիպչելն անհավանական է։ Ձեռքիս ասես մագնիս լինի։
Ամենալավ ձևը նկարագրելու համար, թե բախտս ինչպես չի բերում, 11-մետրանոցն է, որ ես բերեցի թիմին Գերմանիայի հետ խաղում։ Գնդակն ընկավ, ես նայեցի վերև ու հանկարծ տեսա, որ այն դիպչում է ձեռքիս։
Երբ գիտեմ, որ սխալվել եմ կամ ձեռքով եմ խաղացել, ես այնպիսին չեմ, որ վատ զգամ, երբ այդ մասին խոսում են։ Ինձ դուր է գալիս այդ մասին կատակելը»,- ասել է դե Լիգտը Foot Truck-ի յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
























































