Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին անհեթեթ է համարում, որ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը երբեք չի արժանացել «Ոսկե գնդակին»:
«Ամոթ էր, որ նա չհաղթեց տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
Ինձ համար Ջերարդը բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկն է», — Անրիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:
Որպես ֆուտբոլիստ Ջերարդը 1998-ից 2015 թվականներին հանդես է եկել «Լիվերպուլում», այնուհետև տեղափոխվել է «Անջելես Գելաքսի»: