Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով: Հայաստանից առաջնությանը մասնակցում են 9 շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը, Գաբրիելա Հարությունյանը:
Առաջին խաղափուլը կմեկնարկի մարտի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:


























































