«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային դուր է գալիս 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստի խաղը:
Հաղորդվում է, որ «Սիթին» պատրաստ է շուրջ 100 միլիոն եվրո առաջարկել խաղացողի համար՝ կապված Կևին Դե Բրույնեի՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հնարավոր հեռանալու հետ, սակայն կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան չի ընդունի այս առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լապորտան մասնավոր զրույցում ասել է, որ խաղացողը չի հեռանա թիմից, քանի դեռ ինքը չի խնդրել դա։
2025 թվականի հունվարին Պեդրին նոր պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ մինչև 2030 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի համաձայնագիրը «Բարսելոնայի» հետ ներառում է 1 միլիարդ եվրո ազատման կետ։
Ինքը՝ խաղացողը, դեռևս ցանկություն չի հայտնել հեռանալ «Բարսելոնայից». նա բարձր է գնահատում թիմի առաջատարի իր կարգավիճակը և «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս Դիտեր-Ֆլիկի վստահությունը:
Այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրած 43 խաղում Պեդրին դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: