Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում կարանտինի երկարաձգման մասին:
Կարանտինը կշարունակվի առնվազն մինչև մայիսի 11-ը, և մեծ, բազմամարդ իրադարձությունները չեն թույլատրվի մինչև հուլիսի կեսը: Ֆրանսիան նաև փակելու է սահմանները ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար, ժամկետները դեռ որոշված չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի առաջնությունը նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի 25-ը: