Ամերիկացի գեղասահորդուհի Ալիսա Լյուն ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում անցկացված 2025 թվականի Աշխարհի առաջնության կանանց մենասահքի ոսկե մեդալ է նվաճել։
Չեմպիոնը հաղթեց ազատ ծրագրում՝ իր ելույթի համար ստանալով 148,39 միավոր և դարձավ լավագույնը ընդհանուր հաշվարկում՝ ընդհանուր միավորները 222,97։
Ազատ ծրագրում երկրորդ տեղը (146,95) և ընդհանուր առմամբ արծաթե մեդալը (217,98) բաժին է հասել ճապոնացի Կաորի Սակամոտոյին։ Սակամոտոն վերջին երեք ԱԱ-ների չեմպիոնն էր։ Նրա հայրենակից Մոնե Չիբան 3-րդ արդյունքով (215,24) նվաճեց բրոնզը։
1. Ալիսա Լյու (ԱՄՆ) – 222,97 միավոր
2. Կաորի Սակամոտո (Ճապոնիա) – 217.98
3. Մոնե Չիբա (Ճապոնիա) – 215.24
4. Իզաբո Լևիտո (ԱՄՆ) – 209.84
5. Էմբեր Գլեն (ԱՄՆ) – 205.65