«Քրիսթալ Փելասը» առաջընթաց է գրանցել գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասների հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան թիմի ղեկավարներն ակտիվացել են Գլասների նկատմամբ գերմանական «Լայպցիգի» կողմից հետաքրքրված լինելու պատճառով, որն առաջիկա ամռանը մարզչական փոփոխություն է ծրագրել։
50-ամյա ավստրիացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ:
Գլասները «Արծիվներին» գլխավորում է 2024 թվականի փետրվարից: