ԱՊԼ-ն կարող է վերսկսվել հունիսի 6-ից: Այս մասին հայտնում է ESPN-ը: Աղբյուրի հաղորդմամբ, խաղերն անցնելու են դատարկ տրիբունաների ուղեկցությամբ:
Ուրբաթ օրը ԱՊԼ-ի մասնակից 20 ակումբների ներկայացուցիչները օնլայն կոնֆերանսի ընթացքում որոշելու են առաջնության մնացած հատվածի վերսկսման հնարավոր տարբերակները: Կա նաև գաղափար, ըստ որի մինչ առաջնության վերսկսումը անցկացնել մինչմրցաշրջանային երեքշաբաթյա մրցաշար, որին կմասնակցեն Չեմփիոնշիփի, առաջին և երկրորդ լիգաների ակումբները:
Ըստ աղբյուրի, որոշումների տրամաբանությունը կախված է Բրիտանիայի կառավարության որոշումներից ու սահմանափակումներից: Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, ըստ որի առաջնության մնացած հատվածը նպատակ կա ավարտել 5 շաբաթում: