Ճապոնիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը որակավորման փուլով։ Ծագող արևի երկրի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց առջև հավակնոտ նպատակներ են դնում։
Ինչպես նշել է «Լիվերպուլի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Ուատարու Էնդոն, իր համար միայն Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը բավարար չէ։
«Ինչպես ասացի, երբ նշանակվեցի որպես նոր ավագ, մեր նպատակը Աշխարհի առաջնությունում հաղթելն է։
Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք բնականաբար կենտրոնացած են Աշխարհի առաջնությունում հաղթելու վրա, ովքեր կարծում են, որ եզրափակիչ փուլ դուրս գալը միայն սկիզբն է: Ես նույնն եմ կարծում», — ասել է Էնդոն, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը։