Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կվերադառնա ֆուտբոլի խաղադաշտ` մեկ հանդիպում անցկացնելով մարզչի դերում։
Խոսքը, իհարկե, մարզչական կարիերան վերսկսելու մասին չէ. շոտլանդացին Ջուզեպպե Ռոսսիի հրաժեշտի հանդիպման ժամանակ պարզապես հանդես կգա որպես մարզիչ:
Այս մասին հայտնում է Goal-ը։
Միջոցառումը տեղի կունենա այսօր Ֆլորենցիայում և կսկսվի տեղին ժամանակով 18։00-ին։ Նշենք, որ Ջուզեպե Ռոսին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում, ինչպես նաև 14 պաշտոնական հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում։ Ալեքս Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտեց 2013 թվականին։