Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները ևս երկու մեդալ նվաճեցին։
92 կգ քաշային պայքարում Կնյազ Իբոյանը եզրափակիչում 1:12 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուխամեդ Խանիևին և դարձավ արծաթե մեդալակիր։
125 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Խաչատուր Խաչատրյանը 10:0 հաշվով տպավորիչ վստահ հաղթանակ տանելով լեհ Միխայիլ Դուբովսկու նկատմամբ:
Նշենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմից Մ23 Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց միայն Լևիկ Միքայելյանը, որը եզրափակիչում 2։1 հաշվով պարտության մատնեց Ջեյհուն Ալահվերդիևին։




























































