Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացո աշխարհի առաջնությունում:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16-րդ եզրափակչում վստահ հաղթանակ է տոնել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Մեր մարզուհին բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
2-րդ ռաունդում էլիդան նաև ուժգին հարվածով նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Աշխարհի առաջնությունում մարտի 10-ին ռինգ դուրս կգա Եկատերինա Սիչևան։ Մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է։