Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լեգիան» Նորվեգիայում մրցել է «Մոլդեի» հետ և գոլառատ խաղում 2:3 հաշվով պարտություն է կրել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հյուրերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 66-րդ րոպեին:
Օրվա մյուս խաղում «Չելսին» Դանիայում մրցել է «Կոպենհագենի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Լոնդոնյան թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Ռիս Ջեյմսն ու Էնցո Ֆերնանդեսը:
Խաղային օրվա մյուս հանդիպումներում «Բետիսը» սեփական հարկի տակ 2:2 է խաղացել «Վիտորիա Գիմարայնշի» հետ, իսկ «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2:3 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Պանատինայկոսից»:
Թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին: