Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Փարիզում ծանրագույն հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ (1:0)։
Ինչպես հայտնում է BBC-ն, խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ դարձած Հարվի Էլիոթին թույլ չի տվել մտնել հանդերձարան։ Փոխարենը հոլանդացի մասնագետը խաղացողին հետ է ուղարկել խաղադաշտ. Էլիոթը քիչ էր խաղացել, ուստի Սլոթը նրան կարգադրել է մարզումներ անցկացնել պահեստայինների նստարանին մնացած խաղացողների հետ։
Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը խաղադաշտ էր մտել հանդիպման 86-րդ րոպեին՝ փոխարինելով թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։