«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին խոսել է հռոմեական ակումբին իր հավատարմության մասին, որի կազմում հանդես է եկել 1993-ից 2017 թվականներին։
«Ես երբեք չեմ մտածել այլ թիմում հանդես գալու մասին, դա իմաստ չուներ։ Միայն ես ու Մալդինին ենք հանդես եկել նույն ակումբում 25 տարի։
Ի՞նչ եք կարծում, եթե Մեսսին 25 տարի հանդես գար «Ռոմայում», արդյոք նա կնվաճե՞ր այդ բոլոր «Ոսկե գնդակները»:
Ինձ պետք չէր «Ոսկե գնդակը».․․ «Ռոմայի» հետ հաղթեցի այն ամենը, ինչ ցանկանում էի, և ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ինձ համար 25 տարի ակումբում մնալը մեծ հաղթանակ է»,- ասել է Տոտին Viva el Futbol-ի եթերում։