Վերջերս BBC-ի պաշտոնական էջում հարցում է անցկացվել, որով մարդկանց խնդրել են քվեարկել այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի օգտին։
Քվեարկության արդյունքում հաղթել է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա ստացել է ընտրողների ձայների 83 տոկոսը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեն՝ ընդամենը 9 տոկոսով, Վինիսիուս Ժունիորը՝ 4 տոկոսով, Լամին Յամալը՝ 2 տոկոսով։ Մյուս խաղացողները միասին վերցրած հավաքել են ձայների ընդհանուր առմամբ 2 տոկոը:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։