ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության առաջին փուլի խաղում, որում «Ինտեր Մայամին» հաղթեց «Սպորտինգ Կանզաս Սիթիին» (1:0):
Եզրափակիչ սուլիչից հետո հանդիպումը սպասարկող մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավան մոտեցավ խաղի միակ գոլի հեղինակ դարձած «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիին և խնդրեց նրա մարզաշապիկը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ԿՈՆԿԱԿԱՖ-ը պատժամիջոցներ է կիրառել հանդիպման մրցավարի նկատմամբ։
«Մրցավարի պահվածքը չի համապատասխանում Կոնֆեդերացիայի՝ խաղերի պաշտոնատար անձանց վարքագծի կանոններին: Մրցավարն ընդունեց իր սխալը, ներողություն խնդրեց կատարվածի համար և ընդունեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից կիրառված կարգապահական միջոցները»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Թիմերի միջև պատասխան խաղը Մայամիում կկայանա փետրվարի 25-ին, լույս 26-ի գիշերը։