«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալում» հանդես եկող իր հայրենակից Ռոդրիգոյի խաղը։
«Այս տղան բացարձակապես անհավանական է խաղում»: – գրել է Նեյմարը սոցցանցում՝ կցելով Ռոդրիգոյի լուսանկարը։
Մադրիդցիների հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան գրանդի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը 24-ամյա բրազիլացուն անվանել էր «Ռեալի» ամենատաղանդավոր խաղացողը։