Այսօր «Անդերլեխտը» սեփական հարկի տակ հանդիպում է «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի նախնական փուլի պատասխան խաղում, սակայն հանդիպումը ստիպված են եղել ընդհատել։
Հանդիպման սկզբում տրիբունաներում երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում հանդիպումը դադարեցվել է 15-20 րոպեով։