Այսօր՝ փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը Կանզաս Սիթիի (ԱՄՆ) «Չիլդրնս Մերսի պարկ» մարզադաշտում կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկության առաջին տուրի «Սպորտինգ Կանզաս Սիթի»-«Ինտեր Մայամի» հանդիպումը, որն ավարտվել է Մայամիի թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Նշենք, որ վատ եղանակի պատճառով խաղը մեկ օրով հետաձգվել էր (քաղաքում արդեն երկրորդ օրն է ձյուն է ու սառնամանիք), սակայն եղանակային պայմաններն առանձնապես չբարելավվեցին, ուստի հանդիպումն անցկացվեց -17 աստիճանում, ձյունը թուլացել էր:
Հիշեցնենք, որ թիմերի միջև երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին։