Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Նոան» այսօր «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Ալաշկերտին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում բացել է տանտերերի պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն:
Երկրորդ կեսի մեկնարկում Գոռ Մանվելյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին տանտերերի բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը ևս մեկ գոլ է ուղարկել «Ալաշկերտի» դարպասը, սակայն VAR համակարգի միջոցով տեսապատկերը դիտելուց հետո մրցավարը չեղարկել է այն:
Այսպիսով, «Նոան» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա «Գանձասարի» հետ։