Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող հարձակվող Նիկո Ուիլյամսը պատրաստվում է փոխել ակումբային գրանցում: Այս մասին հայտնում է Carpetas Blaugranas-ը։
Անցած ամառ «Բարսելոնան» փորձեց ձեռք բերել Եվրոպայի չեմպիոնին, սակայն տրանսֆերն այդպես էլ չիրականացավ: Ինչպես հայտնի է, կատալոնացիները դեռևս շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել խաղացողի նկատմամբ, սակայն կարծես նա կարիերան շարունակելու այլ տարբերակ է ընտրել։
Աղբյուրի համաձայն՝ Ուիլյամսն արդեն տեղեկացրել է իր ընկերոջը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լամինե Յամալին, որ մտադիր է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացին «Ատլետիկի» կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: