«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե իր համար ինչ նշանակություն ունի ռուսական ակումբի ավագը լինելը:
-Ամռանը դարձաք թիմի ավագը։ Արդյո՞ք սա հատուկ պատմություն է ձեզ համար:
— Ակումբում իմ ամբողջ կարիերան եկավ աչքիս առաջ: Դուք անմիջապես հասկանում եք, թե ինչի միջով եք անցել և ինչի եք հասել: Զգացմունքները խեղդում էին, թեև ես հասկանում էի, որ Սաֆոնովի հեռանալուց հետո ես կլինեմ ավագը, քանի որ նա օրոք ես փոխավագն էի:
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։