«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը կրկին գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության խաղում։
Շոտլանդացին գոլի հեղինակ է դարձել «Ուդինեզեի» դեմ 24-րդ տուրի հանդիպմանը։
Մաքտոմինայը ոչ միայն «Նապոլիի», այլ Ա Սերիայի միակ ֆուտբոլիստն է, ով այս մրցաշրջանում առնվազն մեկ գոլ է խփել գլխով, գոլեր երկու ոտքով՝ աջով և ձախով:
Ընդհանուր առմամբ, 28-ամյա ֆուտբոլիստի հաշվին վեց գոլ կա այս մրցաշրջանում։ Սքոթ ՄաքՏոմինեյը «Նապոլի» է տեղափոխվել անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդից»: