«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վնասվածքը։
«Ռոնալդը դեռ պետք է անհրաժեշտ հետազոտություններ անցնի, պետք է սպասել։ Հուսով ենք, որ վնասվածքը լուրջ չէ»,- ասել է Ֆլիկը խաղից հետո տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը փոխարինվել է Լա լիգայի 23-րդ տուրի «Սևիլյայի» դեմ հանդիպման (4:1) 22-րդ րոպեին: Ըստ նախնական տեղեկությունների ՝ 25-ամյա կենտրոնական պաշտպանը բաց կթողնի մոտ երեք շաբաթ։