Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Catalunya Ràdio-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մուսիալան «Բարսելոնայի» երազանքների խաղացողն է, սակայն ակումբում տեղյակ են, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը շատ դժվար է լինելու։ Չնայած դրան, «կապտանռնագույնները» կփորձեն ձեռք բերել 21-ամյա կիսապաշտպանին։
Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանացու գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո: