Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վերջին շրջանում դարձել է «Ռեալի» առաջատարներից մեկը և պայքարում է «Ոսկե գնդակի» համար։ Սակայն, ըստ The Athletic-ի, նա մերժել է ակումբի նոր պայմանագրային առաջարկը։
Վինիսիուսի ներկայացուցիչները պահանջում են ավելի բարձր աշխատավարձ, որը կարտացոլի նրա կարգավիճակը՝ դառնալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Ներկայումս նրա տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 15 միլիոն եվրո (առանց հարկերի), ինչը կարող է աճել հավելավճարների հաշվին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» շարունակում է լարված հարաբերությունները Լա Լիգայի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ կապված մրցավարության շուրջ տարաձայնությունների հետ։























































