«Բարսելոնայի» նախկին հարձակվող և «Սանթոսի» ներկայիս խաղացող Նեյմարն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոյի կարիերան ավարտելու մասին լուրերին։
«Շնորհավորում եմ, թե ինչպես է անցել քո կարիերան, իմ ընկեր: Պատիվ էր լինել պատմության լավագույն ձախ պաշտպաններից մեկի ճանապարհորդության մի մասը: Հիանալի է, որ դու բրազիլացի ես: Վայելիր այն ամենը, ինչին հասել ես, եղբայր, դու արժանի ես դրան»,- գրել է Նեյմարը X սոցիալական ցանցում։
Մարսելոն 36 տարեկան է և հանդիսանում է «Ֆլումինենսե» ֆուտբոլային ակումբի սան։ Պաշտպանը «Ռեալին» է միացել 2007 թվականին։ «Սերուցքայինների» կազմում բրազիլացին ընդհանուր առմամբ նվաճել է 25 տիտղոս։ Մարսելոն հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 6 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում։