Հայտնի են դարձել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի 2024/2025 խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։
Տիտղոսի համար պայքարը շարունակվում է «Ռեալի», «Ատլետիկոյի», «Ռեալ Սոսյեդադի» և «Բարսելոնայի» միջև։
Մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերի վիճակահանությունը կկայանա փետրվարի 12-ին։
Մրցաշարի գործող հաղթողը Բիլբաոյի «Ատլետիկն» է, որը նախորդ տարվա եզրափակչում հաղթեց «Մալյորկային»:
Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է, որը 31 անգամ հաղթել է մրցաշարում։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Բիլբաոյի «Ատլետիկը», որն իր հաշվին ունի 24 տիտղոս: Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է (20):