«Նապոլին» շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն անհատական մրցանակ է ստացել:
Կենտրոնական կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան ճանաչվել է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Սա առաջին նման մրցանակն է կամերունցի ֆուտբոլիստի կարիերայում։
Հունվարին Զամբո Անգիսան դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել 3 գոլային փոխանցում։