«Տոտենհեմը» հայտարարել է «Լանսի» կենտրոնական պաշտպան Կևին Դանսոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հաղորդվում է, որ ավստրիացի ֆուտբոլիստը վարձավճարով միացել է անգլիական ակումբին՝ հաջորդ ամառ ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ: Դանսոն հանդես կգա չորս համարի մարզաշապիկով:
Դանսոյի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը «Լանսին» ամռանը կարող վճարել է 25 միլիոն եվրո։
Նա այս մրցաշրջանում 14 հանդիպում է անցկացրել «Լանսի» կազմում բոլոր մրցաշարերում։