Sky Sports հրատարակությունը ներկայացրել է ԱՊԼ-ի խաղացողների խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է վիճակագրական ցուցանիշների հիման վրա: Կազմը ընտրվել է Power Rankings համակարգի համաձայն՝ հիմք ընդունելով 2019/20 մրցաշրջանի Պրեմիեր լիգայի խաղերի 34 վիճակագրական ցուցանիշները: Օրինակ՝ յուրաքանչյուր գոլ կամ հաղթած հանդիպում ավելացնում է խաղացողի ռեյտինգային գնահատականը:
Արդյունքում հավաքականի կազմում ընդգրկվել են ՝ Կասպեր Շմայխելը (Լեսթեր), Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը («Լիվերպուլ»), Վիրջիլ վան Դայկը («Լիվերպուլ»), Ջեյմս Տարկովսկին (Բերնլի), Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոնը («Լեսթեր»), Ջեք Գրիլիշը («Ասթոն Վիլա»), Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը (երկուսն էլ «Լիվերպուլ»), Ռաուլ Խիմենեսը («Վոլվերհեմփթոն»): Թիմի ամենաբարձր վարկանիշն ունի Դե Բրույնեն է (62.353), ամենացածրը`Ռոբերտսոնը (45.595):
