Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կազմակերպության ղեկավարությունը որոշել է երկարաձգել մրցաշրջանի դադարը՝ առնվազն մինչև հունիսի 10-ը:
Հաղորդվում է, որ Լիգայի ղեկավարությունն ամեն կերպ կփորձի ավարտել մրցաշրջանը:
Հիշեցնենք, որ այս օրերին դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր երկրների ներքին առաջնությունները: