Մյունխենի «Բավարիան» համաձայնության է եկել Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Bild-ը։
Կանադացի պաշտպանի հետ կնքված հինգ տարվա պայմանագիրը ակումբին կարժենա 120 միլիոն եվրո, ներառյալ՝ աշխատավարձը, բոնուսները և լրացուցիչ վճարումները:
Չնայած մեծ գումարին, ակումբը վստահ է, որ այս քայլը ավելի շահավետ է, քան նրա փոխարինման համար նոր խաղացողի ձեռքբերումը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ուներ նաև Մադրիդի «Ռեալը», սակայն տեղափոխությունը չի կայանա: