DeepSeek անվանմամբ արհեստական բանականությունը ընտրել է 2025 թվականի Ոսկե գնդակի երկու գլխավոր հավակնորդներին։ Այս մասին հայտնում է euro-football-ը։
Ըստ DeepSeek-ի 2025 թվականին հեղինակավոր մրցանակի երկու հիմնական թեկնածուներն են հարձակվողներ Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը, որոնք ներկայացնում են համապատասխանաբար Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Միևնույն ժամանակ, արհեստական բանականությունը նշում է, որ հավակնորդների թվում են նաև Ջուդ Բելինգհեմը, Վինիսիուս Ժունիորը (երկուսն էլ «Ռեալ Մադրիդ») և Պեդրին («Բարսելոնա»)։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։