Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը մասնակցել է դատական նիստին տեսակապի միջոցով, որի ընթացքում ֆուտբոլիստը հաստատել է, որ ենթարկվել է ռասիստական վիրավորանքների անցած տարվա հոկտեմբերին կայացած «Էլ Կլասիկոյի» ժամանակ։ Այս մասին հայտնում է La Razon-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է շարունակել հետաքննությունը։
«Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում տեղադրված տեսախցիկների արձանագրությունների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել կատալոնական ակումբի երեք երկրպագուներին, որոնք ռասիզմի հողի վրա վիրավորել են Վինիսիուսին։ Այդ երկրպագուներից մեկը անչափահաս է։ Մյուս երկու մեղադրյալները, որոնք կանչվել են դատարան, չեն ընդունել իրենց մեղքը։