Անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիում» քիչ խաղաժամանակ է ստանում:
Այս ամենի ֆոնին Գրիլիշի անունը սկսել է հաճախ հայտնվել տրանսֆերային նորություններում:
29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի մի քանի այլ ակումբներ, որոնց թվում անսպասելիորեն նաև «Մանչեսթեր Յունայթեդն» է, հաղորդում է The Sun-ը:
Transfermarkt-ը Ջեք Գրիլիշի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։