Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր անցկացվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների վերջին խաղափուլը:
Վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ունի 5.5 միավոր:
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը առաջատարից հետ են մնում կես միավորով:
Վերջին խաղափուլից առաջ կանանց առաջնության միանձնյա առաջատարն է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որն ունի 6 միավոր:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Մարիամ Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը առաջատարից հետ են մնում կես միավորով: